Հարավային Սուդանում Սպիտակ Նեղոս գետի վրա լաստանավի վթարի արդյունքում զոհվել է մոտ 300 մարդ:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի տասնչորսի առավոտյան, հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Le Figaro-ն:
«Ըստ ստացված տեղեկությունների՝ զոհվել է 200- 300 մարդ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ: Նրանք բոլորն էլ խորտակվել են »,-հաղորդել է Հարավային Սուդանի բանակի սպաներից մեկը:
Նրա խոսքով՝ լաստանավի ուղեւորները փախել են ռազմական գործողություններից, որոնք ընթանում են Մալակալ քաղաքից:





























