Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները, հունվարի 14-ի ժամը 14.00-ի դրությամբ, հիմնականում անցանելի են:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դժվարանցանելի է Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ առկա է ձնաբուք:

Արագածոտնի մարզի Ապարան եւ Թալին քաղաքների ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: