Ռուսաստանի Սվերդլովի մարզում վթարված Ան-2 օդանավի զոհված օդաչու Խատիպ Կաշապովին մեղադրանքներ կներկայացվեն:

Զոհված օդաչուի  հարազատները դեմ են կասկածյալի մահվան կապակցությամբ քրեական գործի կարճմանը: «Այս կապակցությամբ քննությունը նախատեսում է մեղադրանք ներկայացնել մեղադրյալի ներկայացուցիչներին, ինչից հետո գործը կուղարկվի դատարան», - ասել է ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի կառավարման  Ուրալի դաշնային վարչության պետ Դմիտրի Պունցեւը:

Ռուսական օրենսդրության համաձայն՝ մեղադրյալի մահվան պարագայում հարազատները իրավունք ունեն չհամաձայնել քրեական գործի դադարեցմանը: Եթե դատարանը բավարարի նրանց միջնորդությունը, զոհվածի հարազատներին կներգրավեն գործընթացում՝ որպես նրա ներկայացուցիչներ: Դատավարության ավարտից հետո դատավորը կարող է նաեւ արդարացնող դատավճիռ կայացնել, հայտնում է utro.ru-ն:

Հիշեցնենք, Ան-2 օդանավը, որը զբաղվում էր անտառային հրդեհների մշտադիտարկմամբ, ընկել էր 2012թ. հունիսի 11-ին: Օդանավում օդաչուից բացի 12 ուղեւորներ էին եղել, այդ թվում՝ օդանավակայանի հսկիչը, Սերովի ՃՈ պետը եւ նրա երեք ենթականեր:

Պաշտոնական տվյալով, վթարի պատճառը օդաչուի սխալն է եղել, որը հարբած է եղել եւ օդում՝ փոքր բարձրությունում, մանեւրներ կատարել: