Երեւանում տեղացած ձյան մաքրման աշխատանքների գործընթացն ավելի արդյունավետ է դարձել տեղումների դադարով պայմանավորված: Այս մասին նշել են քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության պատասխանատուները՝ հավելելով, որ քաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են գիշերը տեղացած ձյան մաքրման աշխատանքները:
Ձնամաքրման աշխատանքների համար կենտրոնացվել են ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական ռեսուրսներ, որոնք համաչափ բաշխվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում ու բակային տարածքներում: ժամը 10:00 - ից մինչեւ 13:30-ի դրությամբ օգտագործվել է ավելի քան 127 տոննա աղ եւ ավելի քան 251 խմ ավազ։ Այս պահին մայրաքաղաքի բոլոր փողոցները լիարժեք երթեւեկելի են: Աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:





























