2011-ի թունիսյան հեղափոխությունից հետո ավելացել է ալկոհոլ օգտագործողների քանակը, հաղորդում է «Ահար Խաբար» պարբերականը՝ վկայակոչելով երկրի ալկոհոլի արտադրության պալատի նախագահ Մուհամեդ Բեշիհի հայտարարությունը:
Նրա խոսքով՝ 2011-ի հունվարից ալկոհոլ օգտագործող քաղաքացիների թիվն ավելացել է տասնհինգ տոկոսով՝ կազմելով 1,7 մլն մարդ:
Այժմ վիճակագրության համաձայն՝ Թունիսում օրական օգտագործում են 493 հազար շիշ գարեջուր ու 109 հազար շիշ գինի, իսկ այդ ըմպելիքների արտադրությունն ավելացել է, համապատասխանաբար 15 եւ 10 տոկոսով:
Բեշիհի խոսքով՝ այդ պաշտոնական տվյալները չեն ներառում ալկոհոլի մաքսանենգությունը: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:




























