Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Արարատի, Սիսիանի, Կոտայքի, Մարալիկի տարածաշրջաններում եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման եւ մաքրման աշխատանքներ` անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:





























