Ֆրանսիական իշխանությունները 2013-ին երկրի տարածքից արտաքսել են 19380 գնչուների: Իրավապաշտպանների տեղեկություններով՝ այդ թիվը ռեկորդային է:
Նրանց տվյալներով՝ 2012թ համեմատ արտաքսվածների թիվը ավելացել է մոտ երկու անգամ: 2012-ին նրանց թիվը կազմել է 9400, 2011-ին՝ 8400:
Հաղորդվում է նաեւ, որ երկրում ոչնչացվել է մոտ 165 տաբոր, որտեղ բնակվում էին արտաքսվածները: Ըստ որում, արտաքսվածներից մեծ մասին որեւէ օգնություն չէր տրամադրվում, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով լրատվամիջոցները:




























