Հյուսիսամերիկյան խոսակցական լեզվում 420 թիվը գործածվում է  մարիխունայի նշանակությամբ:  Հենց այդ պատճառով էլ Կոլորադո նահանգի I-70 մայրուղու 420-րդ մղոնը նշող հեռագրասյունը մի քանի անգամ առեւանգվել է մարիխուանայի սիրահարների կողմից: 

Արդյունքում իշխանությունները վճռել են նոր ճանապարհային նշան տեղադրել, որի վրա այսուհետ գրված կլինի 419,99:

Ըստ նահանգի տրանսպորտային դեպարտամենտի ներկայացուցչուհի Էմի Ֆորդի՝ ինքը հաստատ չգիտի, թե քանի անգամ են առեւանգել նախորդ  ճանապարհային նշանը, սակայն ընդգծել է, որ նոր նշանը պետք է գրավիչ չլինի մարիխուանա ծխողների համար: Ճանապարհային նշանը փոխելու վերաբերյալ կանեփի սիրահարների արձագանքի մասին ոչինչ հայտնի չէ, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով UPI-ն:

Կոլորադոյի բնակիչները 2013թ. նոյեմբերի 6-ին մարիխուանայի օրինականացման կողմ էին քվեարկել: 2014թ. սկզբին նահանգում բացվել էին առաջին վաճառակետերը: Աշխատանքի առաջին օրերին նրանց եկամուտը գերազանցել էր միլիոն դոլարը: