Լատվիայի հավաքականը հրաժարվել է Սոչիում 2014թ. Պարալիմպիկ խաղերին մասնակցելուց:
Ըստ Ազգային պարալիմպիկ խաղերի կոմիտեի նախագահ Դայգա Դաձիտեի՝ այդ որոշման պատճառը պետության կողմից ոչ բավարար ֆինանսավորումն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Baltkom ռադիոն:
Նշենք, որ 2014թ. Պարալիմպիկ խաղերը կսկսվեն Սոչիի Ձմեռային օլիմպիադայի ավարտից անմիջապես երկու շաբաթ անց եւ տեղի կունենան մարտի 7-16-ին: 2012թ. Ամառային պարալիմպիկ խաղերին Լատվիայի հավաքականը նվաճել էր մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալ:




























