TMZ կայքը լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում երեւում է, թե ԱՄՆ-ի ծովային հետեւակերն ինչպես են պղծում եւ այրում սպանված իրաքցի գրոհայինների մարմինները:
Հաղորդվում է, որ ցնցող կադրերը կարող էին արված լինել Իրաքի Էլ Ֆալուջա քաղաքում` 2004թ.:
Լուսանկարներում պատկերված է, թե ինչպես են ամերիկացի զինվորականները վառելիք լցնում դիակների վրա եւ այրում: Մի լուսանկարում էլ զինվորը լուսանկարվել է գետնին ընկած գանգի մոտ:
ԱՄՆ-ի ծովային հետեւակների կորպուսը ներկայումս պարզում է հրապարակված նյութերի իսկությունը:
Մասնավորապես, զինվորականները քննում են լուսանկարներում պատկերված իրադարձությունների հանգամանքները եւ պարզում այնտեղ պատկերված մարդկանց ինքնությունը, հայտնում է Associated Press-ը:





























