Եգիպտոսում ավարտվել է նոր Սահմանադրության երկօրյա հանրաքվեն, որի նախագիծը մշակվել էր իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին պաշտոնանկությունից հետո:
Երկրի նոր Սահմանադրության օգտին քվեարկել է ընտրողների 95%-ը, հայտնել է Եգիպտոսի ՆԳՆ-ն: Չնայած երկրում ծանր իրավիճակին, հանրաքվեին մասնակցության հայտը գերազանցել է 55%-ը:
Հանրաքվեի պաշտոնական արդյունքները կհրապարակվեն ընտրատեղամասերը փակվելուց 72 ժամ անց, հայտնում է BBC-ն:
Հիշեցնենք, որ արգելված «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությանն աջակցող իսլամիստները բոյկոտել էին քվեարկությունը եւ զանգվածային խռովություններ կազմակերպել, որոնց հետեւանքով եղել են զոհեր եւ տուժածներ:
Եգիպտոսում հանրաքվեի առաջին օրը տասը մարդ է զոհվել
Եգիպտոսում հանրաքվեն անցկացվում է պայթյունների ու հրաձգության ներքո





























