Պեկինում հունվարի 16-ին գլխավոր մայրուղիները փակ են եղել՝ ուժեղ սմոգի պատճառով:
Փակ են նաեւ դեպի Շանհայ, Հարբին ու Պինգու տանող մայրուղիները, ինչպես նաեւ Դացին-Հուանչժոու ավտոճանապարհը:
Սմոգը Չինաստանի մայրաքաղաքում սկսել է կուտակվել հունվարի 15-ին, գիշերվա ընթացքում դրա խտությունը ավելացել է: Խիտ ծխի պատճառով չեն երեւում երկնաքերերը, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով « Xinhua»-ն:
Նշվում է, որ աղտոտվածության մակարդակը հասել է «դեղին» ցուցիչի, այսինքն՝ չորս աստիճաններից երկրորդին:
Չինական գործակալության տվյալներով՝ Պեկինում ձմռան համար անոմալ տաք եղանակ է, արդեն մոտ ութսուն օր քաղաքում տեղումներ չեն գրանցվել:




























