Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը լիովին հրաժարվել է զինվորականներին պորտյանկաներով ապահովելուց՝ զորքի համար ավելի քան երկու միլիոն զույգ ամառային ու 1,2 մլն զույգ ձմեռային գուլպաներ գնելով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը:

«Բանակում այլեւս պորտյանկաներ չկան: Զորքերը կրում են մեր պատվիրած գուլպաները»,-ասել է նա:

Նա նաեւ նշել է, որ ԶՈւ-ը զինծառայողներին ապահովելու է ձմեռային կոշիկներով, որոնց թիվն այս տարի կազմել է մոտ 853 հազար զույգ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: