Թուրքիայում հոգեկան շեղումներ ունեցող տղամարդը կացնով հարվածել է հարազատ քրոջ գլխին եւ սպանել նրան։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ հոգեկան շեղումներ ունեցող 39-ամյա Իսա Յուրդաքուլը անհայտ պատճառով կացնով հարվածներ է հասցրել կրկին հոգեկան շեղումներ ունեցող 44-ամյա քրոջ գլխին, որից հետո հեռախոսով sms է ուղարկել Սադի Օզբայ անունով ծանոթին։ Նա հաղորդագրության մեջ նշել է, թե Սելմայի գլուխը կացնով կտրել է 21։00-ին, սակայն նա դադարել է շնչել 04։00-ին։
Սադի Օզբայն այս հաղորդագրությունը ստանալուց հետո անմիջապես ոստիկաններին է զանգել, որից հետո դեպքի վայր ժամանած իրավապահները գլխին հասցված կացնի հարվածների հետեւանքով մահացած են գտել 44-ամյա Սելմային։
Ոստիկանների գալու ժամանակ ճամպրուկները հավաքող Իսա Յուրդաքուլին ձերբակալել են։





























