Նորվեգացի դպրոցականը Օսլոյից մեկ շաբաթում 5 միլիոն առաջադրանք է կատարել մաթեմատիկական Dragonbox խաղում:

Դպրոցականը սկսել է խաղը՝ ցանկանալով հաղթահարել նախորդ ռեկորդը, որը պատկանում էր իր հասակակցին ԱՄՆ-ից, ով Dragonbox-ում լուծել էր 400 հազար առաջադրանք: Օսլոյից աշակերտը այդ թիվը հաղթահարել է երեք ժամում, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Նորվեգացի դպրոցականի անունը, նրա տարիքը, մրցանակ կստանա, թե՝ ոչ. այս մասին տեղեկություններ չկան:

Dragonbox խաղը iOS եւ Android համակարգող շարժական սարքավորումների համար է, ստեղծվել է հետ մնացող երեխաների շրջանում հանրահաշիվը տարածելու նպատակով: Ծրագրի երկու տարբերակ կա՝ 5 տարեկանից բարձր ու 12 տարեկանից բարձր երեխաների համար: Թե որ մեկն են կիրառել Նորվեգիայում, հայտնի չէ: