Անտարկտիդայի սառույցների տակ լեռներ եւ հսկայական իջվածք է հայտնաբերվել, որն ավելի խորն է եղել, քան ԱՄՆ-ի Գրանդ Կանյոնը: Այս մասին հայտնում են Բրիտանիայի Նյուքասլ համալսարանի հետազոտողները:
Երեք տարեշրջան գիտնականներն ուսումնասիրել են Անտարկտիդայի արեւմուտքում գտնվող Էլսվորտի բարձրավանդակը՝ ձնագնացներում եւ փոքր ինքնաթիռներում տեղադրված արբանյակների եւ տեղորոշիչ կայանների օգնությամբ:
Բրիտանացի գիտնականները սառույցների տակ մինչեւ 3 կմ խորությամբ, 300 կմ երկարությամբ եւ 25կմ լայնությամբ իջվածք են հայտնաբերել:
Հարթավայրը գտնվում է ծովի մակարդակից երկու հազար մետր ներքեւ: Ըստ գիտնականների՝ այն ձեւավորվել էր միլիոնավոր տարիներ առաջ քայքայման հետեւանքով, հայտնում է rosbalt.RU-ն:




























