Գերմանիան 100 մլն եվրո կհատկացնի Վրաստանի տարածքում՝ Թուրքիայի սահմանի մոտ մինչեւ 500կՎ հզորությամբ էլեկտրագծերի շինարարության համար : Համաձայնագիրը ստորագրվել է Վրաստանի ֆինանսների նախարարի եւ Գերմանիայի տնտեսական զարգացման նախարարի միջեւ, հաղորդում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը:

Գումարից 75 միլիոնը հատկացվելու է որպես վարկ, մնացածը՝ որպես դրամաշնորհ: Նախագծով նաեւ նախատեսվում է Ախալցխա քաղաքում նոր էլեկտրակայան կառուցել, հաղորդում է RBC-ն:

Նախագծի ընդհանուր արժեքը 208 մլն եվրո է: Մնացած 180 միլիոնի հատկացումը կիրականացնի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը: Համաձայնագիրը ստորագրվել է դեռ մարտին: