Ամառվա սկզբից Աբխազիայի քաղաքացիներին հատկացնելու են արտասահմանյան անձնագրեր` պաշտպանության բարձր մակարդակով: Աբխազիայի ղեկավարոթյունը հաստատել է անձնագրի տեսքը:
Անձնագիրը բաղկացած է 36 էջից, կազմը կապույտ գույնի է: Անձնագրի բոլոր էջերը համարակալված են, նրանցից յուրաքանչյուրի վրա պատկերված է Աբխազիայի զինանշանը, նաեւ ջրանիշեր: Որպես ջրանիշեր օգտագործվել են Սուխումի ծովափի, Ռից գետի, հին աբխազական պատկերներ, որոնց մի մասն անտեսանելի է, մի մասը՝ տեսանելի:
Կազմի վերին հատվածում աբխազերեն, ռուսերեն եւ անգլերեն գրված է «Աբխազիայի Հանրապետություն», կենտրոնում պետական զինանշանը, ներքեում գրված է «Անձնագիր» բառը:
Անձնագրի սեփականատիրոջ մասին տեղեկությունները նշված են վերջին էջում: Անձնագրի ինքնարժեքը երեք դոլարից էլ պակաս է:




























