Վրաց-ադրբեջանական սահմանին ապրիլի 13-ին 16-ամյա վրացի տղա է սպանվել։ Ինչպես հայտնում է Կավկազ-Պրեսը, Ահմեդ Գեորգաշվիլին զոհվել է ադրբեջանցի սահմանապահի գնդակից։
«Իմեդի» հեռուստաալիքի ուղիղ եթերով հանդես եկած վրացի ականատեսները պնդում են, որ Ահմեդ Գեորգաշվիլին ադրբեջանական կողմ անցած իր կովը վերադարձնելու համար փորձել է անցնել սահմանը։ Սակայն ադրբեջանցի սահմանապահը կրակել է նրա գլխին, եւ նա տեղում զովել է։
Միջադեպի առնչությամբ պաշտոնական մեկնաբանություններ դեռեւս չկան։




























