Այսօր` ապրիլի 13-ին ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Վաշինգտոնում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:

Զրուցակիցները անդրադարձել են նաեւ ԵԱՀԿ եւ ՄԱԿ շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանը, ինչպես նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի, ներառյալ` ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: