Հայաստանում 2010 թ. առաջին եռամսյակի ընթացքում մինչեւ 16 տարեկանների մասնակցությամբ արձանագրվել է 46 ճանապարհատրանսպորտային պատահար:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ պատահարների հետեւանքով 2 անչափահաս զոհվել են, իսկ 49-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 36 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 2 անչափահաս զոհվել է, 35-ը ստացել են մարմնական վնասվածքներ:




























