Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը եւ ողջ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծի մի շարք կետերում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը։

ԼՂՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Ադրբեջանը ղարաբաղյան դիրքերը գնդակոծել է դիպուկահար հրացաններով՝ կրակելով Նուզգերի, Հորադիզի, Ջրաբերդի եւ այլ բնակավայրերի ուղղությամբ։

«ԼՂՀ Պաշտպանական բանակի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը դադարեցրել է կրակը»,- նշվում է հաղորդագրության մեջ։