Թուրքիայի հարավ-արեւելյան Սիիրթի Էրուհ եւ Գյուչլուքոնաք շրջանի լեռնային հատվածներում ապրիլի 14-ի երեկոյան թուրքական զինուժի եւ քուրդ զինյալների միջեւ բախումներ են տեղի ունեցել:

Միեւնույն ժամանակ Շրնաքի Բելվերեն ավանի շրջակայքում հերթապահություն անցկացնող ժանդարմերիայի միկրոավտոբուսի վրա կրակահերթ է բացվել, որի արդյունքում տարբեր տվյալներով վիրավորվել է 3-ից 5 զինվորական: Այս հատվածում անմիջապես սկսվել են լայնածավալ գործողություններ ընդդեմ PKK-ի զինյալների: