Երեւանում կայացել է ՀՅԴ Բյուրոյի հերթական նիստը։

Բյուրոյի անդամները ամփոփել եւ գնահատել են վերջին երեք ամիսների աշխատանքը։ Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակին, ժողովրդավարության չլուծված խնդիրներին, հայերին պառակտելու ներքին եւ արտաքին փորձերին եւ ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր։

Բյուրոյի անդամները որոշել են, որ կուսակցությունը Հայաստանում իր ուշադրությունը պետք է սեւեռի քաղաքական եւ պետական համակարգի առողջացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, սոցիալական արդարության հաստատմանը։

Նրանք ընդգծել են, որ հայկական Սփյուռքի մեջ սեպ խրելու Թուրքիայի փորձերը ձախողելու համար պետք է ակտիվացնել հայ համայնքների հետ տարվող աշխատանքները։

Նշենք, որ սա ՀՅԴ «Հայ դատի» հանձնախմբերի՝ Երեւանում եւ Ստեփանակերտում կազմակերպած երրորդ խորհրդաժողովն է։ Դրան մասնակցում են «Հայ դատի» հանձնախմբերի անդամներ, գրասենյակների պատասխանատուներ, ՀՅԴ ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Խորհրդաժողովի նպատակը՝ միջազզգային վերջին իրադարձությունների ֆոնին «Հայ դատի» ռազմավարությունը եւ հետագա գործողությունները քննարկելն է։ Խորհրդաժողովի օրակարգային հարցերից են 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման եւ փոխհատուցման, ինչպես նաեւ Արցախի հզորացման հարցերը։