Գերմանական Օլդենբուրգ քաղաքում երեկ՝ մայիսի 8-ին կայացել է առաջին կիսածանր քաշային կարգում WBO Ինտերկոնտինենտալ գոտու համար Կարո Մուրադ-Թոմի Կարպենսի մենամարտը՝ հայ մարզիկի հաղթանակով:
Հայ բռնցքամարտիկը միավորներով փայլուն հաղթանակ է տարել իր բավական դիմացկուն եւ լուրջ մրցակցի նկատմամբ:

Մենամարտը տեւեց 12 ռաունդ, եւ, թեեւ Կարո Մուրադը մի քանի անգամ մոտ էր նոկաուտով հաղթանակին, Կարպենսին կարողացավ մինչեւ վերջ ոտքի վրա մնալ: Ռինգի բոլոր երեք մրցավարներն էլ վերջում հաղթանակը շնորհեցին Կարո Մուրադին:

Սա հայ բռնցքամարտիկի կարիերայում 22-րդ անընդմեջ հաղթանակն էր: Նշենք, որ Կարո Մուրադն իր կարիերայի ընթացքում 13 մենամարտ ավարտվել է հաղթանակով:

Ի դեպ, հայ բռնցքամարտիկի մարզիչը Գերմանիայում մեծ հռչակ վայելող Ուլի Վեգներն է, որը մարզում է նաեւ Արթուր Աբրահամին: