Իսրայելի զինուժի կողմից Գազայի հատված օգնություն տանող մարդասիրական նավերի վրա հարձակումը առիթ է հանդիսացել, որ Ստամբուլում կազմակերպվեն հակաիսրայելական բողոքի ակցիաներ:
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` Ստամբուլում մոտ 300 հոգի փորձել են ներխուժել Իսրայելի հյուպատոսություն, որի ընթացքում բախում է տեղի ունեցել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ: Շատ արագ հավաքվածների քանակը անցել է 3 հազարը: Ցուցարարները Իսրայելի հյուպատոսության առջեւ վանկարկել են հակաիսրայելական կարգախոսներ, քարկոծել հյուպատոսության շենքը եւ այրել Իսրայելի դրոշը: Դեպքի վայր են ժամանել մեծաքանակ ոստիկանական ուժեր:




























