Փարիզի Վերսալի պալատի այգում մեծ թվով ֆրանսիացի քաղաքական գործիչների եւ հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի է ունեցել Հայաստանից բերված Խաչքարի բացման արարողությունը։ Խաչքարը նվիրված է 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ֆրանսիահայ անկախ լրագրող Ժան Էքյանը Փարիզից հայտնում է, որ Մաքսիմ Գեւորգյանի աշխատանքի բացումը Վերսալի քաղաքապետ Ֆրանսուա դը Մազիերի եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտետչյանի հետ արել է աշխարհահռչակ երգիչ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը։

Միջոցառման կազմակերպիչ, Հայ վետերանների ազգային ասոցիացիայի նախագահ Անտուան Բաղդիկյանն ասել է. «Մենք այստեղ վրեժխնդրության համար չենք հավաքվել։Մենք ուղղակի խնդրում ենք, որ արդարությունը վերականգնվի այսքան տարի անց եւ շնորհակալ ենք Ֆրանսիային, որն առաջինը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»։