«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, հունիսի 9-ին ժամը 10-ից մինչև հունիսի 10-ը ժամը 10-ը կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն եւ Սարի-Թաղ թաղամասերի, Գաջեգործների, Խորենացի, Որմնադիրների փողոցների, Նոր Արեշի 35, 39, 41, 43 փողոցների, Նուբարաշենի խճուղու 1-5 շենքերի, Քրեակատարողական հիմնարկի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: