ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ հայ ժողովուրդը պետք է հիշի իր հերոսներին եւ պետական մակարդակով նշի նրանց հոբելյանները, որպեսզի երիտասարդ սերունդն ավելի լավ ծանոթանա իր պատմության հետ: «Այսպես մենք  պատշաճ մակարդակով հանդես կգանք նաեւ միջազգային հասարակության առջեւ»,-ասաց պատգամավորը: Նա կոչ արեց Հայաստանի կառավարությանը՝ պատշաճ մակարդակով պատրաստվել եւ նշել Հայոց  Տիգրան Մեծ արքայի 2150-ամյակը: