ՀՀԿ-ն լուրջ մտահոգություններ է ունեցել Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու վերաբերյալ կառավարության նախագծի վերաբերյալ եւ հայտնել է դրանք, երբ օրինագիշը բերվել է խորհրդարան: Այս մասին այսօր` հունիս 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նրա խոսքով, ՀՀԿ-ն առաջինն է հայտնել իր մտահոգություններն այդ օրինագծի հետ կապված, որի արդյունքում բոլոր մտահոգիչ դրույթները կառավարությունը վերամշակել է:
Այս տեսակետին հակադարձեց ասուլիսի մյուս բանախոս «Հանուն կայուն մարդկային զարգացման» կազմակերպության ղեկավար, հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը, ով նշեց, որ ոչ մի անգամ չի լսել, որ Հանրապետական կուսակցությունը հրապարակավ այս հարցի շուրջ իր անհանգստությունը հայտներ, հավելելով, որ ոչ ոքի չի հետաքրքրում, թե կուլիսներում ինչ են մտածում որեւէ հարցի շուրջ:
Կ. Աճեմյանը կրկնել կառավարության հիմնավորումը, որ խսքը ընդամենը մի քանի դպրոցների մասին է, որոնք լինելու են մասնավոր եւ գործելու են միջպետական պայմանագրերի հիման վրա: Նրա խոսքով, անհանգտանալու ոչինչ չկա, որ հայ երեխաները կսովորեն օտար լեզվով, քանի որ հայագիտական առարկաները դասավանդվելու են հայերենով:
Հիշեցնենք, որ Այսօր ԱԺ-ում ավարտվեցին այդ օրինագծի քննարկումները, իսկ քվեարկությունը տեղի է ունենալու այսօր երեկոյան ժամը 17-ին:


























