Մոսկվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր` հունիսի 11-ին կկայանան կիսաեզրափակիչի հանդիպումները։

Կիսաեզրափակիչ են դուրս եկել Հայաստանի հավաքականի 3 անդամներ, որոնք կպայքարեն եզրափակիչում հայտնվելու համար:

48 կգ քաշային կարգում Հովհաննես Դանիելյանը կմրցի ադրբեջանցի Էլվին Մամիշզադեի հետ։ 19 ամյա Մամիշզադեն 2009 թ. աշխարհի առաջնությունում պայքարից դուրս է մնացել հենց առաջին փուլից։ Ադրբեջանցի բռնցքամարտիկը մեծահասակների պայքարում հանդես գալու մեծ փորձ չունի, իսկ ահա Հովհաննես Դանիելյանը Եվրոպայի գործող չեմպիոնն է եւ այս հանդիպման բացահայտ ֆավորիտը:

64 կգ քաշայինների պայքարում Հրաչիկ Ջավախյանը կմրցի ուկրաինացի Ալեքսանդր Կլյուչկոյի հետ, ով բավական փորձառու բռնցքամարտիկ է:
81 կգ քաշայինների պայքարում ծանր փորձություն է սպասվում Արթուր Խաչատրյանին, ով մրցելու է աշխարհի գործող չեմպիոն Արթուր Բետերբիեւի հետ: