Այսօր լրանում է Մոնթե Մելքոնյանի մահվան 17 տարին:

«Ներկայիս քաղաքական եւ մնացած ոլորտների հրամանատարները կարիք ունեն դասեր քաղելու Մոնթե Մելքոնյանի՝ ժողովրդին ծառայելու, մեծամիտ չլինելու հատկություններից»,- հունիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով արցախյան պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանի մասին, ասաց  Մոնթե Մելքոնյան հիմնադրամի ղեկավար Ալեք Ենիգոմշյանը:

«Մոնթեն աննկարագրելի կամքի ուժ է ունեցել, եւ հատկապես արցախյան հերոսամարտի ժամանակաշրջանում իր համար հուսահատություն բառը գոյություն չի ունեցել, ամենադժվար պահին նա հավատացել է հաղթանակին եւ հաղթանակի կամքով կարողացել է իրականացնել մեծ հաղթանակներ»,-նշեց Ենիգոմշյանը: Իսկ Մոնթե Մելքոնյանի զինակից Վովա Վարդանովն էլ ասաց, որ թեեւ արգելված էր իրենց մոտ քաղաքական զրույցները, սակայն նկատել է, թե Մոնթեն ինչպես ծածուկ շարունակել է զրուցներ ունենալ: «Մեկուկես ամիս հետո ես դադարեցի պայքարել այդ զրույցների դեմ, որովհետեւ հասկացա, որ իր քաղաքական զրույցները ավելի շատ ազգայնական են, քան քաղաքական, իսկ դա պատերազմի ժամանաակ կարելի է միայն ողջունել»,-ասաց  Վովա Վարդանյանը՝ հավելելով, որ Մոնթեն շատ շատերից ավելի հայրենասեր էր: Սակայն նա այդպես էլ չնշեց Մոնթեի մահվան իրական հանգամանքները: