Վերջին շրջանում հաճախակի են դարձել ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի դեպքերը քրեակատարողական հիմնարկներում: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացված տեղեկատվության, համապատասխան իրավապահ մարմինների կողմից հարուցված են քրեական գործեր եւ իրականացվում է նախաքննություն:

Պաշտպանը հույս է հայտնել, որ կիրականացվեն  բոլոր անհրաժեշտ միջոցառումները նշված դեպքերի օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննության համար, ինչպես նաեւ հանգամանորեն կքննարկվի ինքնասպանության հասցնելու վարկածը:

Պաշտպանը նաեւ կոչ է արել ՀՀ Արդարադատության նախարարությանը միջոցներ ձեռնարկել ինքնավնասման, ագրեսիվության եւ կոնֆլիկտայնության ռիսկային խմբերում ընդգրված անձանց նկատմամբ հսկողությունը ուժեղացնելու, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկներում սոցիալ-հոգեբանական աշխատանքների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ-ի գրասենյակից: