Գնահատման եւ թեստավորման կենտրոնը ամփոփել է մի քանի առարկաներից միասնական քննությունների արդյունքները։ Ըստ այդմ, ինչպես NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը, «Կենսաբանություն» առարկայից միասնական քննությունների միջին միավորը 10,8 է, «Ընդհանուր պատմություն» առարկայից՝ 13,1, «Աշխարհագրությունից»՝ 11,5,  «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից՝ 10,98:

«Կենսաբանությունից» 17,5-20 միավոր է ստացել քննության մասնակիցների 4,79 տոկոսը (81 հոգի), «Ընդհանուր պատմությունից»՝ 14,97 տոկոսը՝(72 հոգի),  «Աշխարհագրությունից»՝  7,01 տոկոսը (22 հոգի), «Հայոց լեզու եւ գրականությունից»՝ 3,38 տոկոսը (364 հոգի):

Դրական  միավորի շեմը չանցած մասնակիցների թիվը «Կենսաբանություն» առարկայից կազմում է  399 հոգի (23,6 տոկոս), «Ընդհանուր պատմությունից»՝ 28 (5,82 տոկոս), «Աշխարհագրությունից»՝  49 (15,61 տոկոս), «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից՝ 1171 (10,89 տոկոս): Դրական շեմը 7,5 միավորն է։