Գերմանական Շվերին քաղաքում հուլիսի 17-ին կայանալու է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի շրջանակներում հայ բռնցքամարտիկ Սյուզի Քենթիկյանը  տիտղոսի պաշտպանության մենամարտ է անցկացնելու:

Sportinfo.am կայքի փոխանցմամբ, առայժմ հայտնի չէ, թե ով է լինելու առաջին թեթեւագույն քաշում WBO/WBA/WIBF վարկածներով աշխարհի չեմպիոնուհու մրցակիցը:

Universum ընկերությունը ծրագրում է ռեւանշ անցկացնել Նադյա Ռաոուիի հետ, որին Քենթիկյանը հաղթել էր բավական վիճահարույց մարտում