Հունիսի 11-ին ծնոտի կոտրվածքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է դիմել 33-ամյա Նազենի Մ.-ն:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հիվանդանոցում հայտարարել է, թե տան աստիճանից վայր է ընկել:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 3-ին, ժամը 05.30-ին, Արշակունյաց պողոտայում գործող մի գիշերային ակումբի հանդերձարանում նրան ձեռքով հարվածել եւ վնասվածքը պատճառել է ակումբի տնօրեն Գարիկ Ղ.-ն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ տնօրենին հայտնաբերելու ուղղությամբ: