Հունիսի 11-ին, ժամը 16.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Դրոյի 10/15 հասցեում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» կենտրոնից, ժամը 16.14-ին դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման խումբը: Հրդեհը մեկուսացվել է  ժամը 16.36-ին, մարվել` ժամը 16.54-ին:

Բնակարանի հյուրասենյակում այրվել է մահճակալ, ինչի հետեւանքով ծխահարվել է տանտիրուհի, 84-ամյա Վեհանուշ Հովհաննիսյանը: Տուժածը շտապօգնության բրիգադի միջոցով տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` Վ. Հովհաննիսյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության` կայուն: