Իտալացի գիտնականները պարզել են, որ վիագրան կարող է կիրառվել սրտի կաթվածօ կանխարգելման համար, քանի որ դեղամիջոցն էապես բարելավում է տղամարդկանց սրտի աշխատանքտ, հաղորդում է «FedPost»-ը:

Ինչպես նշում է աղբյուրը, սրտային անբավարարությամբ մարդկանց սրտերը, որոնք վիագրա էին օգտագործում, շատ ավելի լավ էր գործում, քան մյուս հիվանդներին: Էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ դեղամիջոցը օգնել է նաեւ ձախ փորոքի հիպերտրոֆիայով տառապող մարդկանց:

Փորձագետները համարում են, որ դեղամիջոցի օգտակար հատկությունը պայմանավորված է նրա հիմնական բաղադրիչով՝ ՖԷԴ-5 ինգիբիտորի հետ, որը կանխում է սրտի բջիջների վնասումը: Իտալացի գիտնականները նման արդյունք ստացել են 1622 տղամարդում հետազոտելուց հետո:

«Մենք հայտնաբերել ենք, որ վիագրայի հիմնական բաղադրիչը կարող է արդյունավետ ու անվտանգ դեղամիջոց դառնալ: Հարկավոր է լայնածավալ հետազոտություն անցկացնել, որպեսզի հուսադրող եզրակացությունները հաստատվեն»,- նշել է հետազոտության հեղինակ Անդրեա Իզիդորին: