Սիրած աղջկա հետ բաժանումից հետո ամերիկացի երգիծաբան Պատրիկ Մութը հասարակությանը բացահայտել է բաժանման պատճառն ու իր համար հիվանդագին թեմայով ֆիլմ է նկարահանել:
Իր պատմությունը, ըստ «FedPost»-ի, կոմիկը պատմել է «This Morning» հեռուստահաղորդման ժամանակ: Նա հաստատել է, որ ընտրյալը մերժել է ամուսնության առաջարկն իր սեռական օրգանի չափսի պատճառով: «Երբ ես ընկերուհուս հարցրեցի, թե ինչու մերժեց, ասաց, որ այն (առնանդամը) իր համար շատ փոքր է»,- նշել է Մութը:
Տղամարդը նման խոստովանությունից հետո երկար ժամանակ չի կարողացել ուշքի գալ, բայց հետո որոշել է չթաքնվել իր բարդույթներից եւ իր համար հիվանդագին թեմայի շուրջ ֆիլմ է նկարահանել: «Unhung Hero» կինոնկարում կոմիկը ճանապարհորդում է աշխարհում եւ առնանդամը մեծացնելու տարբեր եղանակներ փորձարկում:
Աղբյուրը նշում է, որ ֆիլմն օգնել է կոմիկին ազատվել բարդույթից՝ պատմելով դրա մասին հասարակությանը: «Մարդիկ իմացան իմ «արժանապատվության» չափսի մասին, եւ հիմա միանգամայն հանգիստ եմ: Այժմ ոչ ոք չի կարող դա իմ դեմ օգտագործել»,- եզրափակել է Մութը:




























