34-ամյա Մարսելո Մարկեսի զինված հարձակման հետեւանքով Քալիֆորնիայի Փլեյսեր շրջանում զոհվել են շերիֆի երկու օգնականները, վիրավորվել երկու մարդ: Ըստ շերիֆի գրասենյակի տվյալի՝ կասկածյալը կալանքի տակ է առնվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ Սակրամենտո քաղաքի հյուրանոցի կայանատեղիում, երբ շերիֆի օգնական Դենի Օլիվերը որոշել էր ստուգել կայանատեղիում գտնվող կասկածելի մեքենան, որի վարորդը հրաձգություն էր սկսել: Ոստիկանը մահացել է ստացված վնասվածքներից: Հարձակվողը փորձել է առեւանգել մոտակայկքում գտնվող մեքենան եւ վիրավորել է տիրոջը, ավելի ուշ նա վիրավորել է եւս երկու սպայի, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցում:
Հանցագործին բռնել են չորս ժամում: Մարկեսը ձերբակալվել է իր տանը: Ոստիկանությունը պարզում է Մարկեսի հետ եղած կնոջ հանցակցությունը կատարված հանցագործություններին:




























