Եգիպտոսի իշխանությունները Սինայի թերակղզու հյուսիսում արտակարգ դրություն եւ պարեկային ժամ են հայտարարել՝ տեղի ուժայինների կողմից ուրբաթ օրը կատարված հարձակումների հետեւանքով: Նման որոշում է կայացվել ուրբաթ երեկոյան Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի գումարած Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ նախագահի հրահանգի՝ մարդկանց եւ տրանսպորտի տեղաշարժման սահմանափակումներն ուժի մեջ են մտնում շաբաթ օրը՝ Հյուսիսային Սինայի մի շարք թաղամասերում, ժ. 17:00-07:00-ն ընկած հատվածում:




























