Դոմինիկյան Հանրապետության Սան Կրիստոբալ քաղաքի բանտից զանգվածային փախուստի փորձի ժամանակ հսկիչների կրակոցներից սպանվել են չորս բանտարկյալներ։ Բանտի անձնակազմը հայտնել է, որ պահապանները կրակ են բացել, երբ զինված անձանց խումբը հարձակվել է բանտի վրա։ Փոխհրաձգության հետեւանքով երկու հսկիչներ ծանր վնասվածքներ են ստացել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Դոմինիկյան Հանրապետության գլխավոր դատախազ Ֆրանսիսկո Դոմինգեսը հայտնել է, որ հարձակումը ծրագրվել էր տեղի թմրակարտելներից մեկի առաջնորդին ազատելու նպատակով, որը սպանվել է փոխհրաձգության հետեւանքով։ Ըստ դատախազի՝ կալանավորներից ոչ մեկին փախչել չի հաջողվել։




























