Կալիֆորնիայում ոստիկանին մեղադրում են անսթափ վիճակում մեքենա վարելու համար կալանավորված կանանց հեռախոսներին ինտիմ լուսանկարներ գողանալու համար: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
35-ամյա սպա Շոն Ֆարինգթոնն այդ լուսանկարներն ուղարկել է իր առնվազն երկու ծառայակցի: Նա եւ իր գործընկերը կանգնեցրել են կին վարորդի եւ ալկոհոլի թեստ անցկացրել: Այն ցույց է տվել, որ ալկոհոլը մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի չափը: Ամերիկուհուն բանտ են տարել, որտեղից որոշ ժամանակ անց ազատ են արձակել՝ մինչեւ դատական նիստը: Մինչ կինը բանտում է եղել, նրա հեռախոսից մի քանի բաց լուսանկարներ են ուղարկել:
Կինը դիմել է ոստիկանությունը: Խուզարկության արդյունքում Հարինգթոնի տանից իրավապահները վերցրել են նրա բջջային հեռախոսն ու դյուրակիր համակարգիչը, որտեղ ամերիկուհու ինտիմ լուսանկարն են գտել:




























