Չինացի նկարիչ Հան Սյաոմինը որոշել է հրաժարվել ավանդական վրձիններից ու սկսել է նկարել սեփական լեզվով: Այդ մասին հաղորդում է «Direct Press»-ը:
Աղբյուրը նշում է, որ տղամարդն օգտագործում է ոչ թե յուղաներկ, այլ սննդի քաղցր ներկանյութ: 35-ամյա Հանը պնդում է, որ գեղանկարչության իր տեխնիկան մտածել է, երբ ուժերը փորձել է ավանդական չինական շաքարային գեղանկարչության մեջ: Արվեստի հնագույն տեսակն իր մեջ ներառում է հալած շաքարի օգտագործում վիշապների, կապիկներիմ ձկների, շների, թռչունների ու ծաղիկների կերպարների ստեղծման համար:
Չինացին արդյունքում հանրային ճանաչում է ձեռք բերել իր շաքարային գեղանկարչության իր յուրահատուկ ներկայացման համար: Այժմ նա ճանապարհորդում է Չինաստանում, անցնակցնում իր ինքնատիպ տեխնիկայի վարպետության դասեր:
Հանի խոսքով՝ լեզվի ճիշտ կիրառումը կարող է շահավետ լինել նկարչի համար, քանի որի վրձենի հետքի տեսք է թողնում, որը բնորոշ է գեղանկարչությանը:
Հան Սյաոմինը, ինչպես նշում է աղբյուրը, աշխարհու միակը չէ, ով լեզվով է նկարում:




























