Չինական Շանժաո քաղաքի բնակչից 4 հազար յուան էին գողացել: Գումարի հետ միասին անհետացել էին խնայողական երկու գրքույկները: Տղամարդը դիմել էր մոտակա բանկ, որպեսզի հայտնի կորստի մասին, եւ այնտեղ հանդիպել է գողին, որի ձեռքում են եղել նրա երկու խնայողական գրքույկները: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ժենմին Ժիբաո» թերթի կայքին:
Ինչպես նշում է աղբյուրը, բանկի աշխատակիցների օգնությամբ հաջողվել է գողին տեղում ձերբակալել: «Նման անհվանական պատահականության հետ երբեք չեմ բախվել: Գողն ու թալանվածը հանդիպել են բանկում, մեկը ցանկանում էր գումար ստանալ, մյուսը՝ հայտներ կորստի մասին»,- գործակալությունը մեջբերում է բանկի աշխատակցի խոսքերը, ով հայտնաբերել է, որ գողի ներակայցրած խնայողական գրքույկների վրա անունն ու ազգանունը համընկել են հաճախորդի անվան հետ, ով բանկում հայտնել էր կորստի մասին:




























