Մակեդոնական Կոչանի քաղաքի 22-ամյա բնակիչ Օլիվեր Իլիչն ածելիով կտրել է իր առնանդամն ու նետել աղբամանը: Երիտասարդը նման ծայրահեղ քայլի է դիմել, երբ ընկերուհին լքել է նրան: Այս մասին գրում է Direct Press-ը:

Ըստ աղբյուրի, Օլիվերի ընկերուհին վեճի ժամանակ խոստովանել է, որ անկողնում հաճույք չի ստանում: Տղան մտածել է, որ մեղավորն իր առնանդամի փոքր չափն է, եւ որոշել է ազատվել դրանից:

Երիտասարդը չի կարողացել դադարեցնել ուժեղ արյունահոսությունը եւ ստիպված դիմել է բժիշկներին: Օլիվերին տեղափոխել են հիվանդանոց եւ կարել առնանդամը: