Բրիտանացի գիտնականները հանգել են եզրակացության, որ տղամարդը միջինն իր կյանքի մեկ տարին ծախսում է կանանց նայելու վրա: Իրենց հերթին կանայք հակված չեն տղամարդկանցով նույնքան հիանալ. դրա համար նրանք երկու անգամ քիչ ժամանակ են ծախսում: Այս մասին հայտնում է «Direct Press»-ը:
Գիտնականների անցկացրած հարցման համաձայն՝ տղամարդն օրական միջինը 43 րոպե ծախսում է տասը կնոջ «ուսումնասիրելու» համար: Կանայք պակաս ակտիվ են, բայց, այնուամենայնիվ, հասցնում են օրական 6 տղամարդու ուշադրություն դարձնել՝ ծախսելով միայն 20 րոպե:
Աղբյուրը նշում է, որ հարցմանը մասնակցել է երկու սեռի շուրջ 3.000 ներկայացուցիչ: Պարզվել է նաեւ, որ դիտելու համար ամենահարմար վայրը սուպերմարկետն է: Երկրորդ տեղում են փաբերն ու գիշերային ակումբները, ընդ որում՝ կանայք գերադասում են գիշերային ակումբները:




























