Եղջերուների բուծմամբ եւ վաճառքով զբաղվող ռուսական ընկերությունը տարբեր ձեռնարկությունների մատուցած ծառայությունների համար 500 հազար ռուբլու պարտք է կուտակել: Պարտքը, ըստ «Direct Press»-ի, ընկերությունը վճարել է 50 եղջերուով:

Աղբյուրը նշում է, որ ընկերության ղեկավարությանը բազմիցս հիշեցրել են պարտքի մասին, սակայն ոչ մի արդյունքի չեն հասել: Այդ ժամանակ դատական կատարածուները որոշել են կալանավորել ձեռնարկության արտադրանքը՝ 50 եղջերուներին: Եթե ընկերությունը չվերադարձնի պարտքը, կենդանիներին կվաճառեն, իսկ ստացված գումարով կմարեն պարտավորությունները:

Ընկերությունն արդեն մարել է պարտքերի մի մասը: Ամբողջությամբ պարտքը մարելու դեպքում եղջերուներին կվերադարձնեն տիրոջը: