«Իսլամական պետության» գրոհայինների տիրապետության ներքո զենք կա, որը կարող է մարդատար ինքնաթիռներ ոչնչացնել: Այս մասին հաղորդում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով Գերմանիայի դաշնային հետախուզության «BND» ծառայության տվյալները:

Աղբյուրի համաձայն, Իրաքի հյուսիսում ԻՊ գրոհայինները ՀՕՊ միջոցներ ունեն, որոնք գրոհայինների ձեռքում են հայտնվել սիրիական բանակից զավթած զինապահեստներից: Ահաբեկիչները 1970-ական թ.թ. օրինակների հին մոդելներ են ստացել, որոնք արտադրվել են ԽՍՀՄ-ում, ինչպես նաեւ Բուլղարիայում ու Չինաստանում պատրաստված ժամանակակից շարժական զենիթային հրթիռների համալիրներ:

Իրաքի հյուսիսում շարունակվում են «Austrian Airlines» եւ «Qatar Airways» ավիաընկերությունների չվերթները: