Ալլա Պուգաչյովայի թոռը կուսանի Չեչնիայի Ցենտորոյ գյուղում գտնվող կադետային կորպուսում: Այս մասին հայտնում է «Կուզբասը»` մեջբերելով Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի խոսքերը, որն այդ մասին գրել է իր Instagram-ում:

«Մենք Դենիի հետ գնացինք Ցենտորոյի կադետների կորպուս: Սաները շատ ջերմ ընդունեցին «երիտասարդ մարտիկին», -մեջբերում է աղբյուրը Քադիրովի հաղորդագրությունը: Նա նշել է, որ իրենք տղայի հոր հետ «իսկական ընկերներ են». «Մենք եղբայրներ ենք, եւ այդ պատճառով էլ ես ցանկանում եմ, որպեսզի նրա որդին դառնա Ռուսաստանին հավատարիմ հայրենասեր»:

Պուգաչյովայի թոռ Դենի Բայսարովը 16 տարեկան է: Նրա ծնողներն են երգչուհի Քրիստինա Օրբակայտեն եւ ծագումով չեչեն գործարար Ռուսլան Բայսարովը: 2009 թ. ծնողների ամուսնալուծությունից հետո երեխայի ծնողների միջեւ վեճ էր ծագել: Բայսարովն Օրբակայտեին կասկածում էր որդուն ԱՄՆ տանելու մտադրության մեջ եւ հայց էր ներկայացրել դատարան, որը վճռել էր որդուն հոր հետ թողնել: